Երիտասարդ կինը որոշել էր նախաճաշել սրճարանում։ Կինն իր հետ տարել էր 8 ամսական որդուն. Նրանք առաջին անգամ էին նման աղմկոտ վայրում։ Սակայն փոքրիկը սսկսեց լա ց լինել։Մայրը փորձեց հանգստացնել երեխային, բայց հանկարծ կողքի սեղանից լսվեց մոտ քսան տարեկան մի տղայի ձայն. «Լսիր, փակիր դրա բերանը, դրա զ ռռոցից ականջներս խլա ցավ, ի՞նչ մայր ես դու»: Կինը չհասցրեց պատասխանել, քանի որ տղայի հայրը վեր կացավ և բռնեց որդու ականջից։
«Դու կարծում ես, որ դու ուրի՞շ էիր մանկության տարիներին: Դու մի փոքր անպիտան էիր։ Հիմա գնա և ներողություն խնդրիր։ Առաջարկիր նրան նախաճաշ, քանի որ նրա ձեռքերը զբաղված են», — սպ առնալից ասաց տղամարդը: Ի զարմանս բոլորի, տղան հնազանդվեց հորը և կնոջը տաք նախաճաշ բերեց մի բաժակ սուրճով։ Երեկոյան երիտասարդ կինը գրեց սոցցանցում. «Շնորհակալություն այս հորը այն բանի համար, որ ավելի քան քսան տարի անց նա դեռ հիշում է, թե ինչ է երեխայի ծնող լինելը»: