Այնպես է ստացվում, որ ես իմ պապիկն եմ․․․ Կարդացեք և կիմանաք ինչպես․․

Բարև Ձեզ, ես 24 տարեկան եմ: Ես ամուսնացած եմ մի 44-ամյա այրի կնոջ հետ, որն ունի 25 տարեկան աղջիկ: Հայրիկս ամուսնացել է այդ աղջկա հետ և այդպիսով դարձել է իմ փեսան, քանի որ ամուսնացել է իմ աղջկա հետ: Այսպիսով իմ խորթ աղջիկը դարձել է իմ խորթ մայրը, քանի որ նա իմ հոր կինն է: Ես և կինս ունեցանք տղա: Նա դարձավ իմ հոր կնոջ եղբայրը և այդպիսով իմ քեռին: Այսպիսով, իմ տղան դարձավ իմ քեռին: Իմ հոր կինը նույնպես ունեցավ երեխա, որը միաժամանակ դարձավ իմ եղբայրը, քանի որ իմ հոր տղան է, և իմ թոռը, քանի որ նա իմ կնոջ աղջկա որդին է: Այսպիսով, իմ կինը իմ մոր մայրիկն է, այսինքն՝ իմ կինն իմ տատիկն է: Հիմա իմ կինը իմ տատիկն է, ես նրա թոռն եմ, իսկ քանի որ ես իմ տատիկի ամուսինն եմ, ստացվում է, որ ես իմ պապիկն եմ: