— Կնի՞կ, էս ոնցա՞ շուտ ես եկել, — Գործից հանել են, գոր ծազ ուրկ եմ. ամուսնուս արձագանքից շո կ ապրեցի, մինչև հիմա ես չեմ ճանաչել իմ ամուսնուն

Ես հանձնեցի նախագիծը և մի ամսով արձակուրդ ստացա վճարովի: Վերջապես ազատ ժամանակ ունեի տան ու սիրելի տղամարդու մասին հոգ տանելու համար։ Հասա տուն, ուզում էի համեղ բան պատրաստել ամուսնուս համար: Ամուսինս զարմացավ՝ տեսնելով ինձ տանը: — Կնի՞կ, էս ոնցա՞ շուտ ես եկել: — Չես հավատա, բայց գործազուրկ եմ, — որոշեցի կատակել, նրա արձագանքը ստուգելու համար: Ամուսինս գունատվեց: — Հիմա նոր աշխատանք ես գտնելու՞:

— Չէ, մի քանի ամիս կհանգստանամ: Ամուսինս մտքերի մեջ ընկավ, տրամադրությունն ընկավ: Նույնիսկ ճաշը լրիվ չկերավ: Ափսեն հետ հրեց ու գնաց ննջարան: Ինձ դուր չեկավ նրա պահվածքը: Սկսեց զանգել, իմ համար աշխատանք էր փնտրում: Մի քիչ մտածեցի ու հասկացա: Նախկինում նա իր գումարը ծախսում էր միայն իր վրա, իսկ իմ աշխատավարձն օգտագործում էր մեքենայի վարկը մարելու, սնունդ գնելու համար,

Close-up portrait of alone, stressed young woman sitting in darkness and crying with covering her face with hands.

համ էլ վճարում էի կոմունալ ծախսերը։ Հիմա ամեն ինչ ընկավ իր վրա: Դրա համար էլ ամեն կերպ ուզում էր իմ համար աշխատանք գտներ: Օրերն անցնում էին, ու ամուսինս տան համար ոչինչ չէր գնում, սառնարանը դատարկվեց: Երբ նրանից փող ուզեցի գնումների համար, ասեց, որ աշխատավարձը լրիվ ծախսել ա, իրա համար ժամացույց ու նոր կոշիկներ ա պատվիրել: Ես հավաքեցի իրերս ու հեռացա։