Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցա սումն ու պատուհասը, կորուստն ու ցավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:
Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։ Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։ Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թշն ամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։
ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ։