Աղջկաս դաստիարակը մանկապարտեզից զանգեց ու խնդրեց աղջկանս վերցնել մանկապարտեզից, քանի որ նա քթից հոսում ա, և կարող ա վարակի մյուս երեխաներին։ Ես գիտեմ ինչո՞ւ կնոջս չեն զանգել, շատ վատ բնավորություն ունի, միանգամից սկա նդալ ա սար քում: Մորնա քաշել, զոքանչս էլ ահավոր վատ բնավորություն ունի, սար սա փելի կռվարար ա: Զանգեցի կնոջս, ասաեց, որ աշխատանքի մեջ ա ուշատ գործ ունի: Զանգեցի զոքանչիս, ասեղժց, որ դաչայում ա: Գնացի աղջկաս վերցրի, տարա մոտս օֆիս: Կնոջս հետ պայմանավորվել էի, որ աշխատանքից հետո մեզ մեքենայով վերցնի։ Աղջկաս հետ գրասենյակից դուրս եկա ու ինչ տեսնեմ. կնոջս մեքենան կանգնած ա, զոքանչս նստած ա մեքենայի դիմացի նստարանին։
Հետևի նստատեղերին կան անթիվ փաթեթներ։ Նստելու տեղ չկա: Դե պարզա, բեռնախցիկն էլ երևի փաթեթներով լցված ա: Կնոջս հարցրեցի, թե ինչու է մայրը այստեղ, այլ ոչ թե դաչայում, ասեց, որ դաչայում չի էլ եղել: Բերանից թռցրեց, որ քանի ժամ իրար հետ առևտրի կենտրոնում են եղել: Երևի մոռացել էր, որ ինձ ասլ էր, որ շատ գործ ունի ու չի կարողանա երեխուն վերցնի: Երբ հարցրի, թե ինչպես ենք գնալու, կինս ասեց, որ միայն մեկ տեղ կա. Ուստի ես պետք է երթուղայինով գնամ տուն, իսկ աղջիկս մի կեիրպ կտեղավորվի փաթեթների մեջ։ Ասեցի, որ աղջկաս կտանեմ մերոնց տուն, իսկ ես ու կինս տանը շատ լուրջ խոսալցություն պիտի ունենանք: Շատ բան կներեմ, բայց սուտը՝ երբեք: