— Դու մեր տան հետ էլ գործ չունես, ամուսնացել ես, գնա քո տուն, մեր տանը այսուհետ հյուր ես. Իմ հարսանիքից հետ գնացի մերոնց տուն, ուզում էի դուռը բացել, բայց պարզվեց, որ մերոնք կողպեքը փոխել են

Մենք ամուսնացանք իմ 25-ամյակին։ Մեծ շքեղ հարսանիք չենք արել, հավաքվել էին մոտիկ հարազատներն ու մոտիկ ընկերները։ Ընկերուհիս մեզ սիրուն նկար նվիրեց: Մեր վարձած բնակարանի տերը խստիվ արգե լում էր պատերին մեխ խփել: Որոշեցի տանել ծնողներիս մոտ ու կախել իմ սենյակում։ Ծնողներս ամառանոցում էին, ես որոշեցի չշեղել նրանց, ինքս գնացի: Փրձում էի բացել դուռը, բայց կողպեքը չէր բացվում: Ես նույնիսկ ստուգեցի՝ արդյո՞ք ճիշտ հարկ եմ բարձրացել։ Ամեն ինչ ճիշտ էր։

Ես զանգեցի հայրիկիս: Մամաս հեռախոսով ինձ հետ շատ կո պիտ խոսեց, ասելով, որ ես արդեն իմ տունը ունեմ, ու իրավունք չունեմ օգտվել ծնողների տնից: Հենց էդ պատճառով էլ փոխել էին կողպեքը: Ավելացրեց, որ այսուհետ ես իրենց տանը հյուր եմ: Ես շատ տխրեցի, քանի որ արժանի չէի նման վերաբերմունքի։ Ես այդ տան աղջիկն եմ, ոչ թե գո ղ։ Սա իմ տունն է, որտեղ ես մեծացել եմ: Իմացա, որ կիսուրս նույնպես պատրաստվում է փոխել կողպեքները։ Չեմ հասկանում, ի՛նչ է կատարվում մեր ծնողների հետ: