Ուխ, ապեր, էդ 100 դրամով մամայի սիրած սեռի հացը կառնենք, քանի օրա ուզում էր, չէինք կարում առնենք. ավտոբուսում կատարվածը չեմ մոռանում

Ասել, որ շո կի մեջ եմ, նշանակում ա ոչինչ չասել: Ավտոբուսով տուն էի գնում աշխատանքային օրվա վերջում: Երկու երեխա բարձրացան, երևի քուր ու ախպեր էին: Հագուկապից երևում էր, որ անապահով ընտանիքից են: Ավտոբուսի վարորդը հարցրեց, թե քանի տարեկան են: Տղեն ասեց. — Ես 9-ը, քուրս՝ 11: Վարորդը ասեց, որ իրանցից մեկի ուղեվարձը կվերցնի: Էդ պահին երեխեքն ուրախացած իրար նայեցին, քույրիկը ասեց.

Ուխ, ապեր, էդ 100 դրամով էլ մամայի սիրած սեռի հացից կառնենք, քանի օրա ուզում էր, չէինք կարում առնեինք, մաման շատ կուրախանա: Չեմ կարող բառերով ասել, թե էդ պահին ինչ զգացի: Անկած ինձանից սիրտս լցվեց: Երևի իրանց տարիքի ուրիշ երեխա կմտածեր պաղպաղակ կամ կանֆետ առնելու մասին: Բայց էս երեխեքը մտածեցին իրանց մոր մասին:

Երբ ուզում էին իջնեին, վարորդը ասեց. Իջեք, մի վճարեք, պետք չի, ապրեք, որ էդքան սիրում եք ձեր մամային: Գրպանից հանեց 1000 դրամ ու տվեց երեխեքին. — Էս էլ վերցրեք, ձեր համար կանդետ կառնեք: Երեխեքը չէին ուզում վերցնեին, բայց վարորդը ստիպեց: Ես չկարողացա զսպել արցունքներս ու նկատեցի, որ կողքիս կինն էլ աչքերն ա սրբում: