— Տղես, հենց հասնենք Աշտարակ, ձեն կհանես, տես հա չմոռանաս, — Չէ, տատ ջան, չեմ մոռանա, դու նստի. բայց, երբ հասան Աշտարակ, տատիի խոսքերից ծիծաղից ուշաթա փվեցին

Տատիկը բարձրացավ ավտոբուս ու դիմեց վարորդին.- Տղես, հենց հասնենք Աշտարակ, ձեն կհանես, նայի հա, չմոռանաս: — Լավ, տատ ջան, չեմ մոռանա, ես քեզ կասեմ: Նստի շարժվենք: Ավտոբուսում քիչ մարդիկ ուղևորներ կային: Արագ ճանապարհ ընկան: Տատիկի աչքը կպել էր: Հանկարծ տատին արթնացավ ու հարցրեց. — Աշտարակ հասե՞լ ենք: Վարորդը և մյուս ուղևորները մոռացել էին տատիկի խնդրանքը:

Աշտարակը վաղուց անցել էին: Բայց վարորդը չկորցրեց իրեն ասաց, որ դեռ մի 15 կիլոմետր էլ կա: Շրջեց մեքենան ու հետ սլացավ: Վարորդը ներողություն խնդրեց ուղևորներից: Ոչ ոք չընդդիմացավ: Բոլորն իրենց տատիկի առաջ մե ղա վոր էին զգում։ Հասնելով Աշտարակ վարորդը բացեց դուռը ու մոտեցավ, որ տատիկին օգնի, որպեսզի կարողանա իջնել:

— Չէ տղես, ես չեմ իջնելու, դե ղ պիտի խմեմ, աղջիկս ճանապարհելուց ասեց, հենց հասնես Աշտարակ, դե ղը կխմես, ապրես, որ հիշացրիր: Ավտոբուսում ծիծաղ պա յթեց: Տատիկը զարմացած նայում էր, թե ինչու էին բոլորը ծիծաղում: