Ես արդեն 60 տարեկան եմ: Ամբողջ կյանքս ապրել եմ ընտանիքիս, երեխեքիս համար, իսկ հիմա ուզում եմ իմ համար ապրեմ, գոնե հիմա կյանքից բան հասկանամ: 3 սենյականոց բնակարանս վարձով եմ տվել ու պատրաստվում եմ ճամփորդության գնամ։ Բայց չէի պատկերացնում, որ իմ որոշումը նման արձագանք կունենա: Փեսես, որ իմացավ, ասումա, ես վարկի տակ ճռ ռում եմ,
դու փողը տանում ես քամուն տաս: Փեսուս մերն էլ մի կողմից ասում ա. դու հիմա պիտի թոռներիդ մասին մտածես, ոչ թե ճամփորդելու: Աղջիկս լ աց ու կոծ ա նում, թե իրան խայտառակ եմ անում, իրա մասին չեմ մտածում: Կիսուրը հետը վի ճում ա. Մերդ էգ ոիստա, չի մտածում քո ու քո երեխեքի մասին: Չգիտես ինչի, բոլորը կարծում են, որ մեծ տարիքում մարդկանց այլևս ոչինչ պետք չէ,
նրանք, այնուամենայնիվ, շուտով կմա հա նան։ Ես հասկացա, որ բոլորն էլ թ քած ունեն ինձ վրա, նրանց բոլորին ինձանից ինչ որ բան է հարկավոր: Մեկին՝ իմ տանը փողը, մյուսին՝ իմ օգնությունը երեխաներին պահելու համար: Եվ ամենացա վալին այն է, որ աղջիկս նրանց հետ համամիտ է: Դե հիմա դուք ասեք, միթե՞ ես սխալ եմ, որ ուզում եմ ինձ համար ապրել: