Չելսի անունով յոթ տարեկան մի աղջիկ հանդես եկավ The Voice նախագծում, կատարելով Ալիշա Քիզի հեղինակային երգը: Չելսիի կատարման առաջին վարկյաններից հետո ժուրիներից երկուսը անմիջապես սեղմեցին կարմիր կոճակը՝ այդպիսով աղջկան հրավիրելով իրենց թիմ և հավանություն տվեցին, որ նա մնա նախագծում:
Ժյուրիի երրորդ անդամը ոչ երկար երկմտելուց հետո նույնպես սեղմեց կոճակը և շրջվեց դեպի աղջիկը: Երգի վերջում ժյուրիի անդամներից երկուսը բառացիորեն ծնկի իջան Չելսիի առաջ ՝ բացարձակ հիացմունք ցույց տալով նրա տաղանդավոր կատարմանը, իսկ Չելսիի 68 միլիոն դիտումները համացանցում ապացուցեցին, որ նա իսկապես անհավանական մեծ տաղանդ ունի: