Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է. 200 գր. արևածաղկի ձեթ մեղրամոմ (լուցկու տուփից) եփած ձվի դեղնուց Ձեթը լցնել ամանի մեջ՝ առնվազն 2 լիտրանոց (ես ունեմ շերեփ) և այնտեղ նետել մեղրամոմը։ Դնել դանդաղ կրա կի վրա և խառնելով հալեցնել մոմը։ Երբ մոմով յուղը եռա, դեղնուցը մանր կտորներով վերցրեք և մատների արանքով քսելով, տրորեք եռման յուղի մեջ։
Յուղը կսկսի փրփրել։ Շերեփը հանեք կրակից, որպեսզի պարունակությունը չկպչի։ Այնուհետև կրկին կրակի վրա դնել և այդպես վարվել այնքան ժամանակ, մինչև ամբողջ դեղնուցը սպառվի: Հեռացրեք կր ակից (քսուքը պատրաստ է): Դեռ տաք վիճակում քամեք մաղով։ Երբ քսուքը սառչի, դրեք սառնարանը։ Քսուքը կարելի է պահել սառնարանում մինչև անգամ 10 ամիս։