Երեք ամիս առաջ նրա սիրելի կինը մա հա ցավ, ամուսնուն թողնելով երկվորյակների հետ: Նա քայլում էր փողոցում և տխուր նայում էր շուրջը: բոլոր երեխաներն իրենց մայրիկների հետ էին իսկ իր փոքրիկները մնացել էին առանց մայրական ջերության: Նա դուրս էր գալիս փողոց ճմրթված վերնաշապիկով: Ժամանակ չկար արդուկելու։ Չէր հիշում վերջին անգամ երբ էր հանգիստ նստել գոնե հինգ րոպե: Նա ստիպված էր դուրս գալ աշխատանքից, քանի որ դայակ վարձելու գումար չուներ:
Ընկերներն օգնում էին ով ինչով կարող էր, իսկ իր մայրը, երբևիցե չէր հետաքրքրվում փոքրիկներով: Ընկերներն առաջարկեցին մի կնոջ, ով օգնում է փոքր երեխաներ ունեցողներին: Վճարումը ժամային էր: Մի կողմից նա շատ էր ուզում, որ ինչ որ մեկը զբաղվի երեխաների հետ, հոգ տանի նրանց մասին, բայց մյուս կողմից կասակածում էր, արդյոք կարելի է այդ կնոջը վստահել: Մի անգամ նա ստիպված էր կարճ ժամանակով դուրս գալ տանից և դիմեց այդ կնոջ օգնությանը:
Երեք ժամ անց, երբ նա վերադարձավ, նրան անակնկալ էր սպասվում: Երեխաները մաքուր, կոկիկ, սենյակը մաքուր էր, խոհանոցից հաճելի հոտեր էին տարածվում: Նրանք մտերմացան, ամեն օր այդ կինը գալիս էր ու հետո պատմեց իր պատմությունը: Նրա կորցրել էր ամուսնու ու երեխաներին, նրանց տունն այ րվե լ էր։ Ոչ ոք չէր փրկվել։ Վեց ամիս անց նրանք գնացին ԶԱԳՍ: Այսպիսով, երկու միայնակ սրտեր գտան միմյանց, և երեխաները մեծանում էին մայրական քնքուշ ձեռքերի մեջ: Երեք տարի անց նա ուրախությամբ հայտարարեց, որ հ ղի է։