Մի այլ կարգի արև էր քաղաքում, բայց որոշեցի դուրս գալ ու քայլել: Հաղթանակի կամրջի վրա էի, երբ կտրուկ անձրև եկավ: Ասենք վայրկյաններ առաջ ուժեղ արև էր ու չգիտես ոնց հիմա էլ անձրևա գալիս, էն էլ հեղեղի պես: Չգիտեի ինչ անեմ, տեղ չկար, որ թաքնվեմ, մի մեքենա կանգնեց, երիտասարդ, սիրուն տղա էր վարորդը, առաջարկեց տանել ինչ-որ տեղ, էնքան որ անձրևի տակ չընկնեմ: Ճար չկար, համաձայնվեցի:Նստեցի մեքենան, ասենք շատ ծիծաղալու էր տեսքս, մազերիս վիճակի մասին չեմ էլ ասում:
Էդ տղեն նայեց ինձ, զգում եմ ծիծաղը գալիսա, բայց զսպումա: Նայեցի իրան, ասեցի մի զսպեք Ձեզ, գիտեմ տեսքս ծիծաղալուա, ու միասին սկսեցինք քահ-քահ ծիծաղել: Էդպես թեմա բացվեց, սկսեցինք խոսել, շատ հետաքրքիր էր իրա հետ… Էդ օրից հետո չգիտեմ ոնց գտել էր էջս սոց ցանցով ու էդպես շփվում էինք մինչև որ առաջարկեց հանդիպել:
Չմերժեցի, հարազատ էր դառել, ոնց-որ տարիներով ծանոթ լինեինք…Էդ հանդիպումն էլ եղավ ճակատագրական… դրանից հետո ավելի մտերմացանք, ընդամենը ամիսներ անց նշանվեցինք, ու արդեն մի շաբաթից հարսանիքսա… Բա, ժողովուրդ, էդպես էլա լինում… երկուսս էլ միշտ ասում ենք՝ մեր հանդիպումը ճակատագրական էր, էդ անձրևը չլիներ, ով գիտի, երևի չէինք էլ հանդիպի…