Ընկերս որոշեց, որ իրա հարսանիքի ազաբ բաշին ես պետք ա լինեմ: Մոտիկ ընկերսա ու ես հաստատ չէի կարա իրան մերժեի: Մամաս էլ կյանքս կերավ, հա ասում ա մեկին գտի պսակվի: Որ իմացավ ազաբ եմ լինելու, ուրախացավ, ասեց հարսնաքրոջը մի լավ կտնտղես, կարող ա լավ աղջիկա, հարս կբերենք: — Այ մեր, դու գիտես ես չեմ ուզում,
բայց հիմա ուրա՞ լավ աղջիկ, որ ես էլ պսակվեմ, հարսնաքուրը քաղաքիցա, էդ քաղաքի ներկած կապիկները տուն տանելու բան չեն: Հարսանիքը շատ ուրախ անցավ, աչքի տակով նայում էի հարսնաքրոջը, վատը չէր, սիրունիկ, համեստ աղջիկ էր: Հեչ քաղաքի աղջիկներին նման չէր: Հրավիրեցի պարի, զգացի, որ դուրս գալիսա: Մի շաբաթ մնաց մեր գյուղում:
Իրար հետ գնում էինք դաշտ, քայլում էինք: Ասեց, որ գյուղի կյանքը շատ ա սիրում, քաղաքում իրան լավ չի զգում: Առաջարկություն արեցի: Ասեց կմտածեմ: Սաղ գիշեր չկարողացա քնեի, սպասում էի հաջորդ օրվան, տեսնեի թե ինչ կպատասխանի: Ստացա դրական պատասխան ու շատ երջանիկ զգացի ինձ: Փաստորեն քաղաքի աղջիկների մեջ էլ կան շատ համեստ ու լավ աղջիկներ: