Մեր հարևանուհին նենց համով է սարքում բաստուրմա, որ միշտ նույնիսկ համոզում ենք նրան, որ պատրաստի, վաճառի, մենք էլ գնենք։ Չի անում, բայց ահա կիսվել է իր բաղադրատոմսով։ Դուք էլ կարդացեք ու հետաքրքրության ու հնարավորության դեպքում նաև պատրաստեք։ Վստահեցնում եմ, հաստատ չեք փոշմանի։ Բաղադրատոմս Մոտավոր 3 կգ մսի համար է *Տավարի փափկամիսը (ֆիլեն) մշակել, ջլերն ու յուղոտ մասերը հեռացնել, կտրատել ձեր ուզած չափերի
Ծակծկել ու աղապատել, բոլոր կողմերից Թողնել սառը տեղում 2 օր, աղն ավելցնել եթե անհրաժեշտ է *Աղաջուրը լվանալ, չորացնել, փաթաթել հաստ անձեռոցիկով և դնել ծանրության տակ 1 օր *Կախել սառը տեղում չորանալու 3 5 օր*Պատել հացհամեմի (չամանի) քսուկով և կախել սառը տեղում չորանալու 2 4 օր Չամանով խառնուրդը 1 բ հացհամեմի սերմի փոշի,
1 բ կարմիր տաքդեղի փոշի (ոչ կծու տեսակը) , ես բաժակից պակաս դրեցի 1 թ գ սև տաքդեղ,1 թ գ կարմիր տաքդեղ, եթե կծու եք սիրում 2 թ գ դրեք,1 թ գ քիմյոն 6 8 պճեղ սխտոր, կարող եք ավել 0.5 բ կարմիր տաքդեղի մածուկ (պարտադիր չէ) 1.5 բ ջուր, կարող է ավել պետք լինի Աղ (պարտադիր չէ, եթե վերջում քսուկն ավելանա դրան աղ ավելացրեք, հացով շատ համեղ է)