Մենք գյուղում ենք ծնվել-մեծացել: Մամաս ու պապաս մեզ կրթության են տվել, ուղարկել քաղաք, որ կարողանանք ինքներս մեզ պահել: Լավ գիտեն, թե որքան ծանր ու բարդ է գյուղի աշխատանքը, դրա համար էլ ասել են՝ գնացեք, կրթություն ստացեք, որ մեր օրը չընկնեք:
Սիրահարվել էի մի տղայի, ով ծնվել, մեծացել էր քաղաքում՝ Երևանում: առաջին հայացքից հասարակ մի տղա էր նա՝ առանց քաղքենիության ու ձևերի: Հեշտ էր հետը շփվելն ու լեզու գտնելը: Հենց այդ բնավորության համար էլ որոշեցի կյանքս հետը կապել, ամուսնանալ:
Ընտանիքներով ծանոթացանք, նշանվեցինք ու արդեն հարսանիքին էինք պատրաստվում, երբ սա մի օր եկավ հետս գյուղ, ուր մայրս ու հայրս են ապրում: Մաամաս էլ բակում գործ էր անում, ինչ պատահի, հագել էր իրար վրա:
Նշանածս մորս որ էդ տեսքով տեսավ, սկսեց հռհռալ: նենց նեռվայնացա էդ ձևերից, քաղքենիությունից, էլ չդիմացա: Նշանիս մատանին շպրտեցի դեմքին ու բա ժանվեցի: երիք էղավ արդեն: Մորս վրա ծիծաղող չի ծնվել: