5-6 օր առաջ 4 ամյա որդուս հետ գնացել էի առևտրի կենտրոն, երեխայիս պիտի կոշիկներ ու գլխարկ գնեի: Խանութենրը շրջելուց հետո որդիս ասաց, որ պիցցա է ուզում: Բարձրացանք սննդի կետերի հատվածը, ազատ տեղ ընտրեցինք, պատվիրեցի պիցցան: Արդեն պիտի ուտեինք, երբ որդիս իր պիցցայի վրա բուլղարական պղպեղի շատ փոքր կտոր է հայտնաբերում: Հայտնում է, որ պիցցան չի ուտելու:
Հանեցի պղպեղը, բացատրեցի, որ ոչ մի սարսափելի բան չկա, եթե իրեն դուր չի գալիս պղպեղի համը, կարող է չուտել, բայց պիցցայի վրա այլևս չկա պղպեղ: Որդիս սկսում է կամ ակորություն անել՝ և դա այդ դժ բախտ պղպեղի պատճառով: Հետո որոշեց, որ իրեն նոր պիցցա է պետք, արտասվելով ասում է. -Պիցցա եմ ուզում… -Վերցրու և կեր: -Չէէ, ուրիշ պիցցա եմ ուզում:
Դա տևում է մի քանի րոպե, ես նորից բացատրում եմ որդուս, որ կամ ինքը ուտում է այն, ինչ որ կա, կամ մենք արդեն գնում ենք տուն: Նա շարունակում է. -Պիցցա եմ ուզում, պիցցա եմ ուզում…պիցցա տուր… Ես մտովի ուրախանում եմ, որ շատ մարդիկ կան, ոչ ոք չի լսում, թե մեզ մոտ ինչ է կատարվում: Բայց բավականին տպավորիչ տեսարան էր. մայրը հանգիստ ուտում է, իսկ երեխան պիցցա է խնդրում:
Այդ պահին մեր սեղանի կողքով մի աշխատող անցավ, նայեց որդուս և կարեկցող ձայնով հարցրեց. -Հն, մայրիկդ քեզ պիցցա չի տալի՞ս: -Չէէէ, իսկ ես ուզում եմ: Հանկարծ աշխատողը նայում է ինձ և կ ոպիտ ասում. -Տիկին, բերե՞լ եք երեխային, որ նրան ծա ղրեք թե այս կերպ պ ատժում եք: Չի կարելի, ընդամենը երեխա է: Ես քիչ էր մնում խեղդվեի նրա ասածից հետո, իսկ որդիս սկսեց ավելի շատ նվնվալ, երբ զգաց, որ իրեն խղճում են:
Ես լռեցի, բայց շատ զարմացած մնացի. ինչ լավ է, որ կան նման մարդիկ, ովքեր ցանկացած պահի կհասնեն, քո հարազատ երեխային կփրկեն քո ճիրաններից, մի անգին խորհուրդ կտան… Բաց ինչու՞ եք խառնվում ուրիշի երեխաների դաստիրակությանը: Դեռ չեմ հանդիպել մի մոր, ում դա դուր է եկել կամ օգնել է: Թող յուրաքանչյուրն իր գործով զբաղվի: