Մի քանի օր առաջ աղջիկս դպրոցից ուշացավ: Միշտ նույն ժամին տանն ա լինում, բայց էդ օրը ուշանում էր, 10 րոպե … 20 րոպե … 30 րոպե…, անհանգստությունից տեղս չէի գտնում: Զանգում էի, հեռախոսն անհաասանելի էր:Հագնվեցի ու դուրս եկա տանից: Չգիտեի ինչ մտածել, սիրտս քիչ մնար տեղից փախներ, ինչ ասես մտքովս անցավ: Արագ-արագ գնում եմ ու մեկ էլ տեսնեմ աղջիկս փողոցում նստած ծաղիկա վաճառում: Աչքերիս չէի հավատում:
Բավականին թեժ առևտուր էր գնում: Մոտեցա ու աղջկաս կարգադրեցի անմիջապես տուն անցնել: Նա զամբյուղով ծաղիկները հանձնեց ծաղկավաճառ տարեց կնոջն ու հետևեց ինձ: Նա իմ հայացքից հասկացավ, թե տանը իրեն ինչ է սպասվում: Մտանք տուն, ես նրան հարցրի, թե ինչպես կբացատրի իր արարքը, ինչու էր նա ծաղիկ վաճառում: Նա միամիտ աչքերով նայեց ինձ ու ասեց. Մամ դրա մեջ վատ բան չկա,
Ուոլդ Դիսնեյը փոքր ժամանակ իրա նկարած նկարներն էր վաճառում ու հետո միլիարդատեր դառավ, ես էլ եմ ուզում միլիարդատեր դառնամ, ես լավ չեմ նկարում, բայց կարող եմ ծաղիկներ վաճառել: Ես տատիկից վերցրել էի հատը 50 դրամով և վաճառում էի 70 դրամով: Ես գրկեցի աղջկաս ու սկսեցի ծիծաղել, իհարկե արգելեցի այդուհետ փողոցային առևտրով զբաղվել: Բայց ով գիտի միգուցե իսկապես մի օր աղջիկս միլիոնատեր դառնա: