Ես հորս ու մորս հետ ապրում էի փոքր տան մեջ: Ծնողներս ինձ ուշ էին ունեցել: Մենք շատ աղ քատ էինք ապրում: Մեր տունը շատ փոքր էր ու տանը հոսող ջուր ու կո յուղի չկար: Ես ստիպված էի դույլերով ջուր կրել: Մեր դասարանի երեխեքը դասերից հետո խաղում էին բակում, իսկ ես մամայիս էի օգնում: Հետո պապայիս էի օգնում, անտառից ցախ էինք բերում: Ես շատ էի երազում լավ կյանքի մասին: Մյուս երեխեքին չէի ն ախ անձում, բայց ուզում էի իրանց պես լավ ապրեի:
Իմ վրա ծիծաղում էին, ծա ղրում էին ինձ, անունս Մոխրոտ էին դրել: Վեցերորդ դասարանում էի, որ պապաս ծանր հի վան դացավ: Մամաս հորս էր խնամում: Ես հասկացա, որ պիտի աշխատեմ: Հարևանների աղ բն էի թափում, դռների առաջն էի ավլում, հետո մեր գյուղի խանութում մաքրություն էի անում, դարակներն էի մաքրում: Ես օր ու գիշեր աշխատում էի, որ կարողանամ ընտանիքիս հացով ապահովեմ: Շատ ծանր օրեր եմ ունեցել, բայց ամենադժ վարը իմ համար դասընկերներիս ծա ղրուծանակն էր:
Ես լացելով էի տուն գնում դպրոցից: Դպրոցը ավարտելուց հետո ես ամուսնացա մի տղայի հետ: Նա էլ ինձ պես աշխատասեր ու ջանասեր մարդ էր: Այժմ մեր աշխատանքի շնորհիվ մենք ունենք երկհարկանի տուն, ունենք մեր սեփական փոքրիկ խանութը: Ծնողներս այլևս չկան: Շատ կցանկանայի, որ նրանք տեսնեին, թե ինչ հաջողությունների եմ հասել: Հիմա իմ դասարանցիները շատ են ուզում ինձ հետ շփվել, բայց ես անկեղծ ասած, ցանկություն չունեմ: