Մենք մի քուր մի ախպեր ենք, արդեն ամեն մեկս ունենք մեր ընտանիքները: Ես երեք երեխա ունեմ, ախպերս՝ մի: Պապաս շուտ ա մա հա ցել: Հիմա մամաս արդեն մեծ ա, խնամքի կարիք ունի: Ախպերս ու հարսս ձեռքները լվացել են ու քաշվել են մի կողմ: Չեն հիշում մորս մասին: Մամաս սաղ ունեցվածքը տվել ա ախպորս, տունը, մեքենան, ոսկեղենը, կլորիկ գումար: Իսկ ինձ ոչ մի բան: Նույնիսկ իրա ունեցած էդքան ոսկեղենից ինձ մի հատ մատանի չտվեց:
Ես երբեք ոչ մի բան չեմ պահանջել մորիցս: Միշտ էլ իմացել եմ, որ ախպերս առավել ա, փոքրուց էլ ըտենց էր դրվածքը: Ես երբեք չեմ զլանա իմ մորը խնամելուց: Բայց աշխատում եմ, աաշխատանքից հոգնած գնում եմ տուն, իսկ հանգստյան օրերին էլ տնային գործերով եմ զբաղվում: Մորս մոտ հասցնում եմ գնալ շաբաթը երկու-երեք անգամ: Մամաս նե ղանում ա ինձանից, բայց ես ֆիզիկապես չեմ հասցնում:
Երկու օր առաջ գնացի, մամաս սկսեց վի ճել իմ հետ, որ իրան անտեսում եմ, որ ապ երա խտ զավակ եմ: Մորս ասեցի. Դու քո ամբողջ ունեցվածքը տվել ես տղուդ ու հարսիդ, նրանցից էլ պահանջի, իսկ ես չեմ կարող աշխատանքի չգնալ, առանց այդ գումարի մենք չենք կարող գո յա տևել: Շատ եմ սիրում մորս, բայց չեմ հասկանում նրան: