Ճանապարհի եզրին նստած տատիկը գուլպաներ ու շարֆեր էր վաճառում։ Մեքենաներն անցնում էին կողքով, բայց նրանցից ոչ մեկը չէր կանգնել։ Ժամերն անցնում էին, բայց տատիկը չէր ուզում հեռանալ՝ առանց որևէ բան վաճառելու։ Հանկարծ նրա կողքին կանգ առավ մի հսկայական սև մեքենա, որից իջավ մոտ 40 տարեկան մի տղամարդ: Նա մոտեցավ ու հարցրեց շարֆերի գինը: — Տատ ջան, ինչու՞ էդքան էժան, չէ՞ որ դրանք ձեռագործ են: -Տղե՛ս, ինձ համար հացի գումար լինի բավական ա: Այսօր նույնիսկ մեկ շարֆ չեմ վաճառել, իսկ տանը հացի փշուր չկա: -Տատ ջան, ես ամբողջը գնում եմ,- ասաց տղամարդն ու տատիկին մեկնեց կլորիկ գումար առանց հաշվելու:
Տատի ջան, արի ես քեզ տուն կտանեմ, արդեն մթնում ա, հետո ոնց ես տուն գնալու: Ճանապարհին տատիկը պատմեց, որ որդին ընտանիքի հետ միասին վթ արի է ենթարկվել, ոչ մեկը չի փրկվել, իսկ ամուսինը մի քանի տարի առաջ է մա հա ցել: Ու հիմա ինքը մենակ է ապրում: Ամեն երեկո գնում է նրանց գե րե զմանին, ամբողջ գիշեր գուլպաներ ու շարֆեր է հյուսում, իսկ ցերեկը վաճառում է: Երբ հասան տեղ, տատիկը օրհնելով դուրս եկավ մեքենայից, տղամարդը չհեռացավ:
Նա նկատեց, որ պառավը մոտեցավ խրճիթին, որի պատերն ու տանիքը հազիվ էին կանգուն մնացել: Հաջորդ առավոտ տատիկը արթնացավ այն փաստից, որ ինչ-որ մեկը թակում է նրա պատուհանը։ -Վայ, տղաս, ի՞նչ է պատահել։ քեզ դուր չե՞ն եկել գուլպաները։ -Չէ, տատիկ, ես քեզ համար սնունդ եմ բերել: Եվ մի առաջարկ ունեմ, մի որոշ ժամանակ կապրես իմ տանը, մինչև վարպետները կվերանորոգեն քո բնակարանը: Տատիկը լաց էր լինում և չէր հավատում իր երջանկությանը։ Դողացող ձեռքերով նա գրկեց տղամարդուն և շնորհակալություն հայտնեց: