Շատ տարիներ առաջ ես տարրական դասարաններում մի աշակերտուհի ունեի, ով գյուղից էր։ Նա էդքան էլ լավ չէր հագնվում ու իր ընտանիքն էնքան էլ լավ չէր կարողանում պահել երեխային, որովհետև հազար հոգս ունեին ու չէին հասցնում։ Դասարանի երեխաները սկսեցին ծաղրել էդ աղջկան իր հագուստի ու աղքատ ապրելու պատճառով։`
Երբ նկատեցի էդ ամենը բոլոր երեխեներին կանչեցի ժողովի, բացի այդ աղջկանից։ Հետները լուրջ խոսեցի ու բացատրեցի, որ թույլին նեղացնեով իրենք ուժեղ չեն դառնա, ավելի լավ է օգնեն ու ով ավելի շատ օգնի նա ավելի ուժեղ կլինի։ Էնպես խոսեցի, որ երեխաները լավ ընկալեցին ասածներս։ Էդ ժողովից հետո բոլորն արդեն լավ էին վերաբերվում աղջկան ու հետը ընկերություն էին անում։
Իսկ փոքրիկ աղջիկն իր համառության ու աշխատասիրության շնորհիվ այսօր համարվում է լավագույն բժ իշկներից մեկը և նրան շատերն են տեղը բերում։