Տղուս դասարանի ծնողկոմիտեն զզ վացրեց, մի գլուխ փող ա հավաքում, հիմա էլ ապրիլի 7-ի համար, ասեցի չեմ տալու, սաղ ծնողները թարսվեցին հետս

Տղես հինգերորդ դասարանում ա սովորում: Բայց ես արդեն հոգնել եմ, զզ վել եմ: Չեմ նշում դպրոցի համարը ու դասղեկին, որ հիմա էլ չասեն մեզ ծախում ես: Մարտի 8-ին փող հավաքեցին դասատուների նվերների համար: Հիմա էլ հավաքում են ապրիլի 7-ի համար: Ուզում եմ հասկանամ, ի՞նչ պարտադիր ա, որ ծնողները պետք ա նվեր առնեն դասատուներին: Ես երեք երեխա ունեմ, երեքն էլ դպրոցական են:

Որտեղի՞ց տանեմ ամեն դասարանում փող տամ, երբ մեր տան միակ աշխատողը ամուսինսա: Ստանում ա ընդամենը 130 000 դրամ: Մենք մի ամբողջ ամիս ապրում ենք էդ գումարով, կոմունալներ ենք վճարում, մի կերպ ապրում ենք: Մեզ համար ամեն կոպեկը նշանակություն ունի: Մարտի 8-ին մի կերպ տվեցի դասատուների նվերի փողը: Իսկ հիմա ի վիճակի չեմ տալու:

Ծնողներից մի քանիսի ներկայությամբ ասեցի, որ չեմ տալու, հետս թարսվեցին: Ասեցին. Գիտե՞ս մենք շատ ունենք, բայց եթե պետքա, տալիս ենք, էդ հարգանքա ուսուցիչների նկատմամբ: Իսկ մեկը չկա հարցնող, ոո՞վ ասաց, որ դա պարտադիր է, կամ դրանով է որոշվում ես ուսուցիչներին հարգում եմ թե ոչ: Ստացվում է, եթե ես չեմ կարողանում նվերի գումար տալ, ես ոսուցչին ու նրա աշխատանքը չեմ հարգում: Այ քեզ անհեթեթություն: