Նրա տասներեք տարին նոր էր լրացել, երբ ծնողները վթ արի զոհ դարձան: Հարազատները աղջկան նայում էին խղճա հարությամբ, բայց ոչ ոք նրան չցանկացավ իր տուն տանել, ոչ մորաքույրը, ոչ հորաքույրը, ոչ էլ հորեղբայրը: Բոլորը պպատճառաբանում էին, որ իրենց տանը տեղ չկա: Աղջկան տեղափոխեցին մանկատուն: Նոր ընկերուհիները քաշքշում էին նրան, խլում էին նրա խաղալիքները: Աղջիկն ամեն գիշեր լա ց էր լինում, կարոտում էր ծնողներին: Մոր ու հոր նկարը միշտ գրպանում էր պահում: Մի օր աղջիկները նրա գրպանից հանեցին այդ լուսանկարն ու սկսեցին ծաղրել աղջկան:
Նա սկսեց բարձրաձայն լ աց լինել, խնդրում էր իրեն վերադարձնել լուսանկարը: Իսկ երեխաները շարունակում էին ծաղ րել: Հանկարծ նրա աչքերի առաջ մթնեց: Երբ աչքերը բացեց, բժ շկի սենյակում էր, քթից ար յուն էր հոսոււմ: — Արթնացա՞ր: Ինչ-որ տեղ ցավո՞ւմ է: «Իմ գլուխը ցա վում է», — շշնջաց աղջիկը: «Դե, զարմանալի չէ, դու ուժեղ հարվածեցիր գլուխդ, երբ կորցրեցիր գ իտակցությունը»: Հիշում եմ, որ լ աց էի լինում», — ասաց աղջիկը: Ուշ երեկոյան նրա մոտ եկան այն նույն աղջիկները, ովքեր ծաղ րում էին նրան:
«Ներիր մեզ, ուզում էինք կատակել, չէինք կարծում, որ դու այդպիսին ես»,- մե ղավոր ասաց նրանցից մեկը ու նրան մեկնեց լու սանկարը։ -Ոչինչ,-շշնջաց աղջիկը՝ գրկելով լուսանկարը: Երկու օր անց նրրան կանչեցին տնօրենի մոտ: Տնօրենի սենյակում նրան սպասող կար: Աղջիկը տեսնելով հյուրին թռավ նրա գիրկը. — Դավո քեռի՜: — Վազիր, իրերդ հավաքիր, դու ինձ հետ ես գալիս, դու իմ հետ կապրես: Աղջկա աչքերը ուրախությունից փայլեցին, ականջներին չէր հավատում: