Ես ու մարդս անհամատեղելիություն ունենք, մենք չենք կարող միասին երեխա ունենալ: Առանձին-առանձին մեզանից յուրաքանչյուրը կարող ա ծնող դառնալ։ Մենք իրար շատ ենք սիրում ու չուզեցինք բա ժանվել դրա պատճառով: Որոշեցինք երեխա որ դե գրել մանկատ նից։ Ամուսնուս ծնողները հավուր պատշաճի ընդունեցին մեր որոշումը։ Ոչ անմիջապես, իհարկե, բայց նրանք աղջկան ընդունեցին որպես իրենց թոռ:
Կիսուրս մեկ մեկ նույնիսկ նմանացնում ա ամոււսնուս, մոռանալով, որ թոռնուհին ուրիշ ծնողներ ա ունեցել: Բայց իմ մաման ու քուրս շատ վատ ընդունեցին երեխուն, պարզապես նայեցին լուսանկարը և եզրակացրին, որ նա վատ ժառանգականություն ունի։ Առ էսօր առջկաս մասին խոսալուց, անունը չեն տալիս, ասում են էդ լակոտը: Սկզբում շատ էի նեղվում, հետո որոշեցի ուշադրություն չդարձնել: Մի շաբաթից քրոջս ծնունդն ա: Նա ինձ և ամուսնուս հրավիրեց իր ծննդյան խնջույքին և պահանջեց, որ մենք առանց աղջկաս գանք։
«Էդ լակոտին հետդ չբերես, ես չեմ ուզում, որ իմ երեխաները շփվեն ինչ-որ մանկատան լակոտի հետ»: «Մենք չենք գա, ես չեմ ցանկանում շփվել բոլոր տեսակի հրե շների հետ», — պատասխանեցի ես: Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել։ Շուտով մայրիկիս ծննդյան օրն է։ Եթե նա էլ որոշի ինձ հրավիրել առանց իմ աղջկա, նրա հետ էլ չեմ շփվի: Ես թույլ չեմ տա որևէ մեկին վի րա վորել իմ աղջկան: