Զզ վց րին արդեն, կպել են խի՞ չես ամուսնանում, օրը մեկին բերում են, ախպեր, չեմ ուզում, քիչ ա մնում կանգնեմ ասեմ, ես գա լու բոյ եմ, տղեքին եմ սիրում, բայց դե տենց բան չկա, նորմալ տղա եմ

Զզ վել եմ արդեն: Հոգնել եմ, ամեն անգամ նույն պատմությունն ա: Բարեկամներիցս ով տենումա, մենակ հարցնում են. Խի՞ չես ամուսնանում: Արդեն ոչ մի հավաքույթի չեմ ուզում մասնակցեմ: Ով ինչ բարեկամ-ծանոթի աղջիկ ունի դեմա տալիս: Ու սկսում են գովալ.

Վա՜յ, գիտե՞ս ինչ աղջիկա, եփող-թափող, մաքրասեր, տնարար, կարել գիտի, դիպլոմ ունի և այլն: Էհ հա, կարողա տնարար լինի, բայց բնավորությունը լավը չլինի: Ինձ տան աշխատող պետք չի, ինձ կյանքի ընկերուհիա պետք: Ոնց կարելի ա բերել աղջկան ցույց տալ ու ասել, ուզի իրան, ամուսնացի հետը:

Մերս էլ մի կողմից ա դավադիտ անում: Զզվել եմ արդեն, մեկ -մեկ որ տելեվիզորը միացնում եմ, ինձ թվումա, հեսա հաղորդավարը կասի. Վալոդ, խի՞ չես ամուսնանում: Քիչ մնա սաղին ասեմ, որ ես գա լու բոյ եմ, տղեքին եմ սիրում, որ ինձանից յան տան: Չգիտեմ, գլուխս ուր առնեմ գնամ: Իմ համարա ասված. Փախի կամ ամուսնացի: