Մենք գյուղում ենք ապրում, ամուսինս էլ մեծ շրջապատ ունի ու հաճախ ենք իրար հետ քաղաքից դուրս գնում, լավ ժամանակ անցկացնում: Ընկերներից մեկի կինը քաղաքից ա ու իրա ահավոր շատ երևակայում ա, իրան թվում ա ինքը վերջն ա, մեզ էլ վերևից ա նայում: Զգում եմ, թե ամեն անգամ հանդիպելուց ոնց ա մի հատ ոտից գլուխ չափում, նայում հագածից քմծիծաղ տալով:
Ամուսնուս միշտ ասել եմ, որ ինձ տհաճ ա իրա հետ շփվելը, ինքն էլ ասում ա դե ինչ անեմ, նույն շրջապատն ա, մեկ- մեկ հանդիպում ենք, յոլա տար էլի, բանի տեղ մի դիր իրան: Էն օրն էլ գնացել էինք քաղաքից դուրս, սեղանի մոտ նստած ինձ ֆռաց ասեց՝ էս սպառտիվկեդ կարող ա՞ քռչի բազառից ես առել, սենց բան մեկ էլ տատիիս հագին եմ տեսել:
Վայ նենց վ ատ զգացի ինձ, թողել, լ ացելով հելել եմ սեղանի մոտից: Հետո էկավ, իհարկե ներողություն ասեց, բայց դե էլ ո՞ւմ էր պետք: Տրամադրությունս փչացրեց, աչքիս էլ էլ բան չէր գալիս: