62 տարեկանում գտել եմ կյանքիս կեսին ու թողել ընտանիքս․ ճի՞շտ եմ արել

Չորս երեխաների մայր եմ, նրանց պահել- մեծացրել եմ ողջ կյանքիս ընթացքում՝ ոչինչ չհասկանալով այս կյանքից։ Ամբողջ օրս լցված է եղել ընտանիքիս հոգսերով ու երեխաներիս կյանքով։ Երկու որդի ունեմ, ովքեր մեծանալով մեկնեցին հոր մոտ՝ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Երկու տարվա ընթացքում էլ ամուսնացան երկու աղջիկներս՝ 18 ու 20 տարեկան։ Մնացի լրիվ մենակ, ու ամուսնուս հետ էլ, անկեղծ ասած, այնքան էլ ջերմ չենք, որ առաջարկեի ես էլ միանալ նրանց, գնալ Ռուսաստան։

Այդպիսով մնացի իմ տանը, ու կարծես հրաշքով գտա կյանքիս իրական սիրուն։ Հիմա թողել եմ ողջ ընտանիքս ու ապրում եմ այդ մարդու հետ։ Երեխաներս հետս չեն ուզում կապ ունենալ, անցել են հոր կողմը, չեն հասկանում, թե ինձ համար ինչքան բարդ էր ամեն բան։ Ինձ են մեղադրում՝ մեր ընտանիքը մասնատելու մեջ, բայց, անկեղծ ասած, ես շատ էլ երջանիկ եմ ինձ զգում։ Ի՞նչ անեմ, ի՞նչ մտածեմ, գուցե իրո՞ք արածս դ ավաճանություն էր։