Երեք ամիս առաջ տղուս ամուսնացրինք, հարս բերեցինք: Մինչև հարսանիքը հարսիկս մեր տուն գնում գալիս էր, մի քանի անգամ մնացել ա մեր տանը: Ճտպտան, ասող-խոսող աղջիկ էր: Հարսանիքից հետո իրա դեմքը լրիվ ցույց տվեց: Էդ աղջիկը չգիտի ինչ բանա համեստությունը, հարգանքը մեծի նկատմամբ: Անդաստիրակ աղջիկա: Կեսրարի մոտ կարճ շորտիկով մանա գալիս, ում ոնց ուզում պատասխանում ա: Էրեկ մարդս ասեց.
Աղջիկ ջան մի քիչ համեստ եղի: Շուռ եկավ մարդուս ասեց. — Հիմա համեստությունը մոդա չի, որ համեստ լինեմ գլխիս կնստեք: Ես էս խոսքերից քարացա, էսքան ժամանակ ես սկի նման պատասխան չեմ տվել ամուսնուս: Տղես կանգնած էր ու մի հատ ձեն չհանեց, կնգան չսաստեց:Դե որ տղես էդքան թույլ լինի, կնիկն էլ պիտի նման պատասխաններ տա:
Ճիշտ են ասում, որ ամեն ինչ տան տղամարդուցա: Բա մենք սե՞նց էինք, ամաչում էինք կեսրարի հետ սեղան նստեինք ու հաց ուտեինք իրա ներկայությամբ: Հիմա հարսները կապները կտրել են: Թքեմ ես իրա մոր երեսին, որ նորմալ չի դաստիարկել իրա աղջկան: Ուրիշ բան չեմ կարա ասեմ: