Հաճախ առօրյա եռուզեռի մեջ մենք անտեսում ենք մեր մարմնի ազդանշանները՝ վերագրելով դրանք հոգնածությանն ու սթ րեսին: Իրականում, որոշ նշաններ վկայում են վիտամին B12-ի պակասի մասին, իսկ դա շատ վտա նգավ որ է: Այն կանայք, ովքեր ամենից հաճախ դիմում են նյարդաբաններին գլխապտույտի գանգատներով, վիտամին B12-ի մակարդակը նորմայից ցածր է: Եղունգների հետ կապված խնդիրները և անառողջ մազերը ևս վկայում են այս վիտամինի անբավարարության մասին: Մազերը կորցնումմ են նախկին փայլը, դառնում են փխրուն,
բարակ, նոսր: Եղունգները դառնում են ավելի բարակ, կոտրվում: Այդ վիտամինի պակասն առաջացնում է ոչ միայն ընդհանուր հոգնածություն, այլ իրական մկանային թուլություն: Վիտամին B12-ի անբավարարության ծանր դեպքերում ախտահարվում են օպտիկական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, ինչը հանգեցնում է կրկնակի տեսողության, մշուշման, աչքերի առաջ «ճանճերի» առկայության և նույնիսկ ժամանակավոր կուրության:
Մշտական հոգնածությունը ևս այս վիտամինի անբավարարության նշան է: Կանացի մարմինը երբեմն պահանջում է հանգստություն, նույնիսկ եթե դուք գիշերը լավ եք քնել: Կանանց մարմնում վիտամին B12-ի պակասը կարող է սրել դե պրե սիան, մեծացնել անհան գստությունն ու նյար դայնությունը: Նկատվում են տրամադրության տատանումներ: