Ես ու տղես մենակ ենք էս աշխարհում: Ծնողներս ինձնից երես են թեքել, քանի որ ես չուզեցի դադարեցնել հ ղիությունը: Իսկ իմ սիրած տղա մարդը խաբեց ինձ ու անհետացավ: Ինձ աշխատանքի չէին վերցնում, պուճուրիս չէի կարող մենակ թողնել: Երկու օր էր արդեն ոչինչ չէինք կերել, տանը հացի փշուր անգամ չկար: Տղես քնած էր, դուրս եկա աղբը թափելու, աստիճանների վրա հանդիպեցի մեր հարևան պապիկին:
Նա բարձրանում էր սնունդով լի տոպրակները ձեռքին: Բարևեցի, նայեցի ուտելիքներին, թուքս կուլ տվեցի, կարծես ուզում էի ուտելիքների համը զգալ: Շրջվեցի, որ արցունքներս չտեսնի: Մեկ էլ ձան տվեց: Խնդրեց, որ օգնի: Բնականաբար չմերժեցի: -Շնորհակալ եմ աղջիկս, ես մի բան եմ ուզում խնդրել: Գիտեմ, որ քեզ համար հիմա շատ դժ վարին շրջան է:
Ես միայնակ եմ ապրում, օգնող չունեմ: Ուզում եմ, որ դու իմ տանը մաքրություն անես, գնումները կատարես, լվացք ու արդուկ անես, ես քեզ լավ կվճարեմ: Կարող եմ հենց հիմա կանխավճար տալ: Ես ուրախությունից լաց եղա: Անմիջապես համաձայնվեցի: Բացի այդ նա ինձ մի տոպրակ լիքը ուտելիք տվեց: Ես հասկացա, որ Աստված մեզնից երես չէր թեքել: