Այ մարդ, էս հիմիկվա աղջիկներն էս ինչ են, աղջիկս չի ուզում մատը մատին տա, տղես ավելի շատ գործա անում տան մեջ, քան աղջիկս

Ես երկու երեխա ունեմ, մի տղա ու մի աղջիկ: Տղես 24 տարեկան ա, իսկ աղջիկս մի ամսից կլինի 20 տարեկան: Տղաս 17 տարեկանից աշխատում ա, ինձ օգնում ա տանը: 6-7 տարեկանից կարողանում էր ինքնուրույն պատրաստել, լվանում էր սպասքը ու հատակը և այլն։ Բայց դուստրը ցանկանում ա ապրել միայն իր և իր հաճույքների համար: Էնքանա եղել, որ խնդրել եմ, որ ինչ որ բան անի, չի օգնել:

Ասում ա փող տուր անեմ: Մամաս ու կիսուրս ասում են, որ ես եմ մե ղա վոր, որ աղջիկս իրան ըտենց ա պահում: Բայց ես ինչով եմ մե ղավոր: Տղուս էլ եմ ես դաստիարակել, աղջկաս էլ: Երկուսն էլ իմ երեխեքն են: Չեմ պատկերացնում, որ վաաղը մյուս օրը աղջիկս ամուսնանա, ինչա անելու: Ասում ա, ես տան աշխատող եմ պահելու: Շատ լավ միտքա, բայց դրա

համար, պետք ա հնարավորություն ունենալ, ֆինանսապես ապահովված լինել: Չեմ հասկանում աղջիկս էս կյանքում ինչ նպատակ ունի, չի սովորում և չի էլ պատրաստվում։ Չի աշխատում և աշխատանք չի փնտրում: Հետո էլ կասեն լավ ծնող չի ունեցել: Իսկ ի՞նչ անեմ։ Մի կողմից՝ իմ սեփական երեխային շատ եմ ափսոսում: Մյուս կողմից՝ ես հավերժ չեմ: