Հիմա լիությունա ամեն ինչ կա,բայց երջանկություն ու սեր չկա. գիտեք ոնց եմ կարոտում 90-ականները. մի դեպք պատմեմ ու կհամոզվեք, որ էն ժամանակ կյանքն ուրիշ էր ու մարդիկ իրար սիրում էին՝ չնայած մութ ու ցրտին

40 տարեկան եմ ու, որ հետ եմ նայում իմ ապրածին, թվումա թե ոչ մի բան էլ չի եղել իմ կյանքում, բայց ինչքան բանի միջով ենք անցել։ Իմ պես վստահ եմ շատերը 90 ականները կարոտով են հիշում՝չնայած, որ երկրում պատերազմ էր, մութ ու ցուրտ էր, սով էր, բայց մարդիկ էտ ժամանակ ավելի բարի էին իրար նկատմամաբ, հասնող էին։ Սեր կար, ջերմություն կար էտ ցրտին ու սառնամանիքին։

Իսկ հիմա լիությունա, ամեն ինչ էլ կա, բայց մարդիկ իրար էլ չեն սիրում, համատարած ատելություն ա, իրար վատություն են անում, իրար չեն հասնում, ամեն մեկն աջը քաշած իրա համար ապրում ա։ Կյանքը շատա փոխվել։ Էն ժամանակ վատ էր ամեն ինչ, բայց մարդիկ գիտեին ինչի համար են կռվում, հիմա ամեն ինչ արժեզրկել են։

Հասարակ դեպք պատմեմ։ «Սանտա Բարբարա» սերիալն էին նայում մեծերը։ Ու լույս չկար։ Բայց հարևաններով ինչ ասես անում էին դվիժոկ էին բերում, միացնում ու չգիտես ոնց նայում էին էտ սերիալը, սաղ իրար գլուխ հավաքված։ Ամեն մեկը ինչ ուներ տնից բերում էր նստում էինք փեջի կողքը, մենք երեխեքով խաղում էինք, իրանք սերիալն էին նայում։

Իսկ հիմա էտ նույն մարդիկ իրար տուն չեն գնում, հազարից մեկ տեսնում են իրար կարոտով հիշում էտ տարիները, ինչքան էլ որ վատն էին, բայց էնքան սեր կար, որ հենց էտ վատ տարիները կարոտով են հիշում։Հիմա, որ թվումա, թե ամեն ինչ կա, որ մարդիկ իրար ավելի մոտ լինեն, մարդիկ ավելի հեռվացան իրարից։ Շատ ցավալիա էս վիճակը ու չգիտես էլ առաջվա սերը կլինի մեր երկրում, թե՝ չէ։