Էդ օրը ուրախ գնում էի նշանածիս մոտ, նախագիծս հաստատվել էր ու գնում էի ուրախությունս իրա հետ կիսելու: Բանալիով բացեցի դուռը ու … Ննջարանում իմ նշանածը ուրիշի հետ անկողնում էր: Թե ոնց եմ դուրս էկել չեմ հիշում, փողոցում լացելով գնում էի: Մտա այգի, նստեցի նստարանին ու չէի կրողանում հանգստանալ: Հանկարծ կողքս նստեց մի տղա, 10 տարեկան կլիներ: Ասում ա. մի լացեք, եկեք գնանք հի վանդանոց, ասենք,
որ հի վանդ ենք ու իրանք մեզ ուտելու բան կտան: Հարցրի ով ես դու, ասեց, ես էլ քո նման ուզում եմ լացեմ, էրեք օրա ոչ մի բան չեմ կերել, ում ասում եմ, ինձ հի վանդանոց չի տանում: Գիտեմ, որ ընդեղ ձրի հաց են տալիս:Բռնեցի էդ տղու ձեռքն ու տարա իմ տուն: Կերակրեցի, հետաքրքրվեցի, թե ուր են ծնողները: Ասեց, որ մաման հար բեցող ա, սաղ օրը խմում ա, կամ իրան ա ծե ծ ում, կամ էլ քնում ա: Պապան էլ վաղուց թողել գնացել ա, ուրիշի հետ ա ամուսնացել: Հարցրի հոր տվյալները ու մի 30 րոպե սոցցանցում որոնելուց հետո գտա:
Հաղորդագրություն գրեցի: Մի ժամ անց հերը պատասխանեց, պատմեցի, որ տղեն իմ մոտա:Մյուս օրը էկավ: Ասեց, որ ուզեցելա, տղուն տանի, բայց կինը չի ցանկացել; Ինքը իրան մե ղավոր էր զգում: Պատմեց, որ հիմա մենակա ապրում: Տղուն տարավ հետը, բայց շուտ-շուտ տեսնվում էինք: Մի քանի օր իրանցից լուր չունեի, մտածեցի, որ մոռացել էին իմ մասին:
Ու հանկարծ դռան զանգը տվեցին: Բացեմ տեսնեմ, սիրուն ծաղկեփնջով, տորթով ու շամպայնով կանգնած են հեր ու տղա: Ներս հրավիրեցի: Տղամարդը իջավ ծնկի ու ասեց. Ուզում եմ, որ դառնաս իմ կինը: Տղեն էլ փաթաթվեց ու ասեց. Քո նման մամա եմ ուզում, կլինե՞ս իմ մաման:Իհարկե համաձայնվեցի: