Աշխատանքից տուն եկա, կնիկս տանն էր: Ասեց, որ լավ չի զգում, գույնն էլ դուրս չեկավ: Մտավ սենյակ ու ուժեղ թրմփոց լսվեց: Խառնվեցի իրար, շտապօգնություն կանչեցի: Հետազոտվեց ու պարզվեց էն, ինչից շատ էի վախենում: Բժ իշկն ասեց, որ կնգաս շատ քիչ ա մնացել, ընդամենը մի ամիս: Ես գլուխս առա ձեռներիս մեջ ու նստեցի:
Ես իմ կյանքը չէի պատկերացնում առանց իմ կնոջ: Մեր աղջիկներն արդեն մեծ են, ամեն մեկն իրա ընտանիքն ունի: Մեն երկուսով ենք ապրում: Ես ուզում էի երեխեքին կանչեի, որ վերջին օրերը մոր հետ անցկացնեին, բայց կինս ասեց. Պետք չի ժամանակից շուտ սգ ալ ինձ: Մի խնդրանք ունեմ. Թոռներիս շատ կպատմես իմ մասին,
ես չեմ ուզում, որ ինձ մոռանան: Մեր աղջիկներին չնեղացնես, միշտ կհիշես, որ մայր են կորցրել ու էդ ցա վի հետ դժ վար ա ապրել: Եվ միշտ հիշիր, որ ես սիրում եմ քեզ: Ես չէր կարողանում հավատալ, որ դա տեղի է ունենում մեզ հետ: Օրեր անց կինս հեռացավ այս աշխարհից։ Չկա օր, որ ես չհիշեմ իմ սիրելի կնոջը: