Մի տարի առաջ ես թողեցի կնոջս։ Ես թողեցի նրան, քանի որ հանդիպեցի մի երիտասարդ ու գեղեցիկ աղջկա, ով ինձ հա ճույք էր պատճառում, ինչը կինս վաղուց չէր անում։ Կնիկս մոռացել էր կոսմետիկայի մասին, դադարեց իր մազերը խնամել, վրայից ահ ավոր քրտինքի հոտ էր գալիս։ Նա դադարեց զբաղվել տարրական գործերով՝ ներկել եղունգները, սափ րել ոտքերը, կրծ կալ կրել, ինչի հետևանքով նրա կուր ծքը կախվել է։ Մի խոսքով, այս բոլոր բաներն ինձ վրա շատ բա ցասական ազդեցություն ունեցան։ Ու ես գնացի ուրիշ կնոջ մոտ, ով ավելի գեղեցիկ էր ու խնամված: Բայց…
մի տարի անց ես հանդիպեցի նախկին կնոջս։ Եվ նա չէր հավատում իր աչքերին. ինչ լավ տեսք ուներ: Գեղեցիկ, խնամված, Չի՛ կարող լինել։ Ես աչքերիս չէի հավատում: Նա ոչնչով նման չէր էն կնոջը ումից ես հեռացել էի: Եվ ես մտածեցի կատարվածի մասին։ Հավանաբար, երբ նա ինձ հետ էր, նա բավական ժամանակ չուներ մարզասրահի համար, քանի որ նա իր ամբողջ ժամանակը նվիրում էր ինձ և մեր երեխաներին: Միգուցե նա չէր սափրում իր ոտքերը կամ հոնքերը պոկում, որովհետև նա պետք է եփեր,
լվացվեր, մաքրե՞ր մեր բոլորի հետևից: Հիմա ես մտածում եմ, որ գուցե նա իսկապես երջանիկ էր: Չէ՞ որ նա միշտ երազում էր մեծ ու ամուր ընտանիքի մասին, ձգտում էր ինչ-որ մեկի մասին հոգ տանել։ Երևի նրա կյանքը գեղեցիկ էր, բայց ես պարզապես չէի կարող գնահատել այն։ Միայն մի բան եմ ուզում ասել. ես նրան կորցրի, կորցրի այն մարդուն, ով ինձ համար ամենամեծ երջանկությունն էր։ Ներսի գեղեցկությունը ես փոխանակել եմ արտաքինի գեղեցկության հետ։