Աղջիկս շփվում էր մի տղայի հետ, ում ես չէի ճանաչում ու ինձ էլ ոչինչ չէր պատմում, չէր խոսում այդ հարցի շուրջ։ Ես էլ, երբ հարցեր էի տալիս, խուսափում էր ու նյարդայնանում, գոռում վրաս։ Ես նկատել էի, որ աղջիկս փոխվել է, միշտ շատ լարված էր ու ագրեսիվ։ Ամեն անգամ նվերներ էր ստանում, շքեղ ու թանկարժեք զարդեր, հագուստներ, որոնք հաստատ ինքը չէր գնում։ Այդ հարաբերությունները լավ չէին անդրադառնում աղջկաս վրա։ Բայց չգիտեի՝ ինչպես պարզեի, թե ով էր այդ տղան, ու ինչու էր աղջիկս խուսափում նրա մասին ինձ հետ խոսելուց։
Աղջիկս դեռ համալսարանում է սովորում, բայց ընկերուհուց իմացել էի, որ դասերից էլ բացակայում էր ու ես համոզված էի, որ ամեն ինչ այդ տղայի պատճառով էր։ Որոշել էի, որ աղջիկս, երբ տուն գա պիտի լուրջ խոսեմ հետը։ Բայց տուն եկավ շատ ուշ երեկոյան ու ինչ֊որ անծանոթ մեքենայից իջավ։ Ես չէի ճանաչում աղջկաս։ Ամբողջ կյանքում միայնակ ու մեծ դժվարություններով եմ մեծացրել նրան ու իր էդպիսի վերաբերմունքը ինձ ցավ էր պատճառում։ Բայց աղջիկս ավելի էր անճանաչելի դառնում։ Ես չէի կարող հանգիստ նստել ու տեսնել, թե աղջիկս ոնց է ինքն իր ձեռքերով փչացնում սեփական կյանքը, բայց չգիտեի էլ՝ ինչ անեմ։
Ստիպված հանդիպեցի աղջկաս մտերիմ ընկերուհու հետ, մտածում էի, որ գուցե նա ինչ֊որ բան իմանար այդ տղայի մասին։ Հուսահատվել էի, որովհետև ոչնչով չէի կարողանում վերադարձնել աղջկաս ու հետ պահել նրան նման քայլերից։ Հարևաններն էլ արդեն չարախոսեւմ էի աղջկաս ետևից։ Այդ օրը աղջիկս տուն եկավ ու սկսեց գոռգռալ վրաս, մեղադրում էր, որ խառնվում եմ իր կյանքին։ Ես էլ չդիմացա ու վիճվեցինք։ Աղջիկս էլ ասեց, որ ինքը սիրում է այդ տղային ու ես չեմ կարող խանգարել նրանց։Ասում էր, որ նա խոստացել է ամուսնալուծվել ու աղջկաս հետ ամուսնանալ, որ չի սիրում կնոջը։ Որոշել եմ աղջկաս ստիպողաբար տանել էստեղից, քանի որ չեմ ուզում վերջնականապես կորցնե։