Մենք գտանք մեր որդուն մանկատանը, շատ պատահական, 16 տարեկանում նա պարզեց ճշմարտությունը, դա իմ կյանքի ամենադժվար օրն էր

Մեր կրտսեր որդուն մենք գտանք մանկատանը: Պատահաբար: Մենք գործով գնացինք, տեսանք ու որդեգրեցինք նրան։ Այդ ժամանակ նա երեք տարեկան էր։ Մեր յոթամյա որդին շատ լավ ընդունեց իր կրտսեր եղբորը։ Երբ նա դարձավ տասնվեց տարեկան, մենք նրան ասացինք ողջ ճշմարտությունը։ Լսելով այն ամենը, նա փակվեց իր սենյակում։ Հաջորդ օրը նա հարցրեց. «Ովքե՞ր են իմ ծնողները»: Մեզ այդ հարցը չէր հետաքրքրել, ուստի ոչինչ չկարողացանք պատասխանել։ Նա գնաց մանկատուն և սկսեց փորփրել արխիվը:

Գտավ մորաքրոջ հասցեն։ Մենք բոլորս միասին գնացինք նրա մոտ։ Կինը սկզբում նրան չհավատաց, բայց մեր որդին ցույց տվեց նրան լուսանկարով փաստաթղթերը։ Նա սկսեց խոսել։ Տղայի ծնողները ավտով թարի էին ենթարկվել: Այդ ժամանակ նա 18-ամյա մի աղջնակ էր: Սկզբում փորձեց փոխարինել տղայի ծնողներին։ Բայց շուտով հասկացավ, որ դա չի ստացվում։ Նա բաց էր թողնում դասերը, դեկանատը սպառնաց հեռացնել։ Այդ պատճառով նա որոշել է տղային հանձնել մանկատուն։ Մենք վերադարձանք տուն: Որդիս լուռ էր ամբողջ ճանապարհին: Հաաջորդ օրը մեզ այցելության եկավ նրա մորաքույրը:

Նա բերել էր մի տուփ և մեծ ծրար: «Այժմ դու գիտես, թե որտեղ եմ ապրում: Մի բարկացիր ինձ վրա կատարվածի համար: Միշտ ուրախ կլինեմ տեսնել քեզ իմ տանը»,- ասաց նա և հեռացավ։ Տուփի մեջ բանալիներ կայինև հասցեով մի թուղթ։ Նախաճաշից հետո գնացինք այդ հասցեով։ Երեք սենյականոց բնակարան էր քաղաքի կենտրոնում։ Ոչ ոք աաայնտեղ չէր ապրում։ Բայց բնակարանը մաքուր էր և կոկիկ։ Հյուրասենյակում, շրջանակի մեջ, լուսանկար էր կախված՝ մայր, հայր և որդի: ԲՄենք բացեցինք ծրարը: Մեր որդու ձեռքում բնակարանի փաստաթղթերն էին և բանկային հաշվի համար։ Բայց ինչո՞ւ էր մորաքույրը լռում մինչ այժմ։