Ամբողջ ամառ ես իմ դաչայում եմ լինում, քաղաքում անելիք չունեմ էդ շոգ ու կրակին: Անցյալ տարի ինձ նոր հարևաններ եկան դաչա: Ծանոթացա տանտիրուհու հետ, մի քիչ շատախոս թվաց, բայց դե տանելի ա: Շատ են սիրում աղմկել, միշտ հյուրեր են ունենում: Նույնիսկ մի անգամ գնացի նրանց մոտ, խնդրեցի ավելի լռել։ Այո, սա քաղաք չէ, այստեղ մարդիկ ուզում են հանգստանալ քաղաքի աղմուկից: Ես ու էդ հարևանուհիս շատ մտերիմ չէինք, չէինք վի ճում, ուղղակի բարևում էինք իրար տեսնելով,
և դա շատ հազվադեպ էր պատահում։ Մի օր գնացի դաչա, տեսնեմ իմ հողամասում ա, ինչ որ բան ա ման գալիս: Վի ճեցի հետը, ինչ ասես ասեցի, էլ գո ղ, էլ խուլիգան, շատ էի ջղա յնացել: Չեմ սիրում, երբ առանց իմ թույլտվության մտնում են իմ տարածք: Ոչ մի բառ չէի ուզում լսել, մեկ էլ ինձանից բարձր գո ռաց ու ասեց. Տունդ գո ղեր էին մտել, վազեցի, որ բռնեմ, ականջօողս ընկավ հողի մեջ: Ես սկզբում չհասկացա, թե ինչ էր ասում, նորից կրկնեց: Ես ամոթից կարմրեցի:
Քան թե հանգիստ հարցնեի ու իմանայի, թե ինչ գործ ունի իմ հողամասում, միանգամից սկսեցի գոռգոռալ: Շատ ամաչեցի, ներո ղություն խնդրեցի: Էդ օրվանից մենք մտերմացանք: Հիմա շատ եմ սիրում նրան, հաճախ ենք միասին թեյ խմում, հիշում ենք էդ դիպվածն ու ծիծաղում ենք: Չի կարելի առաջին հայացքից միանգամից կարծիք կազմել, հնարավոր է սխալվեք, ինչպես ես ու հետո շատ ամաչեք;