Կանալիզացիան խցանվում է յուղի պատճառով․ ահա մի խորամանկություն, որի շնորհիվ մոռացել եմ այդ խնդրի մասին

Հավանաբար մարդկանց մեծամասնությունն է բախվել տհաճ խնդրի հետ, երբ կանալիզացիայի խողովակները խցանվում են։ Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է խուսափել յուղի պատճառով առաջացող խցանումներից։ Եկեք սկզբում հասկանանք, թե որն է խցանման պատճառը։ Եթե ամեն ինչ ճիշտ է արված, ապա այդ դեպքում յուղը կուտակվում է խողովակների պատերի վրա։ Հատկապես վտանգված են անկյունների հատվածները։

Իսկ ինչպե՞ս է յուղը հայտնվում խողովակներում – Բոլորը վստահ են, որ կանալիզացիոն խողովակների մեջ այն հայտնվում է միայն ափսեներ լվանալիս, և մենք ոչ մի կերպ չենք կարող որևէ բան փոխել։ Բայց չէ որ մենք օգտագործում ենք աման լվացող հեղուկ, որը քայքայում է յուղը։ Նշանակում է, որ խողովակներն այլ պատճառով են խցանվում։

միս պատրաստելիս յուղոտ փրփուր է հավաքվում, և մենք այն լցնում ենք լվացարանի մեջ; կոտլետ տապակելուց հետո յուղը լցնում ենք նորից լվացարանի մեջ; պահածոյացված ձկան յուղը նույն վայրում է հայտնվում․․․ ու այդպես շարունակ։ Իրականում ձեզ կօգնեն թղթե սրբիչները, անձեռոցիկները։ Պարզապես թղթով հավաքեք թավայի կամ տապակի յուղը ու գցեք աղբը։

Կծախսեք շատ քիչ ժամանակ, իսկ խողովակները կմնան մաքուր։ Իհարկե կարող եք խողովակները մաքրելու համար հատուկ միջոցներ օգտագործել, սակայն դրանց բաղադրությունը վտանգավոր է մարդու օրգանիզմի համար։