Էսօր տղայիս հարսանիքի օրն ա։ Էլ ի՞նչ ա պետք մորը երջանիկ լինելու համար, եթե ոչ զավակի ուրախությունն ու երջանկությունը տեսնելը։ Բայց ցավոք, ոնց որ թե մեր էս օրվա համար այլ պլաններ կան։
Հարսանիքի օրը որոշելիս՝ նայեցինք, որ ուրբաթ օր լինի, որ հյուրերը կարողանան շաբաթ ու կիրակի օրերին հանգստանալ, և երկուշաբթի օրն արդեն թարմ ուժերով իրենց աշխատանքին գնալ։ Բայց մենք ի՞նչ իմանայինք, որ էս օրը կոչվում է ոչ ավել, ոչ պակաս, սև ուրբաթ։
Էրեկ ենք իմացել, խնամիս էլ զանգել էր, բա թե էս ի՞նչ օր ընտրեցինք, եկեք չեղարկենք օրը, բայց դե էլ ի՞նչ չեղարկել, հարսանիքն արդեն սկսված է, հետ ճանապարհ չկա։ Ուղղակի նենց մի հատ խնդիր կա, որ չգիտեմ՝ մեր էս օրը մենք ոնց ենք անցկացնելու, ոնց ենք էս կազմակերպածի տակից դուրս գալու։
Ամբողջ քաղաքը խղանումներով է պատված։ Ամեն տեղից ուշացել ենք, ընկել ենք խցանման մեջ մոլերի մոտ։ Չգիտենք՝ ոնց ենք գծած պլանով շարժվելու, հարսս էլ լացում ու լացում է իր բախտի համար։ Մեր բախտը կտրվի, ուրախություններս էլ ուրախության նման չի։