Շատ մեծ տարիքում եմ իմացել այն մասին, որ իրականում այն մարդկանց երեխան չեմ, ում մայր ու հայր եմ անվանել իմ ողջ կյանքում։ Արդեն 28 տարեկան էի, երբ իմացա այս լուրը, որից մի պահ աշխարհը գլխիս շուռ եկավ։ Դրանից հետո, սակայն, սթափվեցի ու մի որոշում կայացրի, որից ընդհանրապես չեմ փոշմանել։
Որոշեցի գտնել իմ իրական ծնողներին, քանին որ նրանց ասելու բան ունեի։Բոլորը հետաքրքրված էին, թե ինչ պիտի ասեի ծնողներիս այսքան տարի անց, չէ՞ որ նրանք հրաժարվել էին ինձանից։ Մարդիկ կային նույնիսկ, որ մտածում էին, թե ցանկանում եմ շարունակել ապրել նրանց հետ կամ ճանաչել նրանց։ Բայց ոչ, այդպես չէր։
Ի վերջոգտա նողներիս ու գնացի նրանց տուն։ Դուռը բացեցին ու ապշած ինձ էին նայում․ կարծես ճանաչել էին։ Ներկայացա ու խնդրեցի գրկել իրենց։
Լացելով համաձայնեցին, գրկեցինք իրար ու շնորհակալություն հայտնեցի ինձ լքելու համար,քանի որ դրա շնորհիվ ես գտել էի ինձ սիրող ընտանիք։ Ասացի, որ մոռանան ինձ, ինչպես որ մոռացել էին 28 տարի։ Նրանց լքելու շնորհիվ այսօր գտել եմ իրական, ինձ սիրող ծնողներ և երջանիկ եմ։