Կայարանում նրան ոչ ոք չէր սպասում: Տ խ ուր ու շփոթված կանգնել էր: Ամուսինը այդպես էլ չեկավ: Նրան մոտեցավ քառասունն անց մի տղամարդ. — Տխու՞ր եք: — Ամուսինս չի եկել ինձ դիմավորելու: — Մի՛ նեղացեք։ Հնարավոր է խանգարող հանգամանքներ կան հնարավոր է նա վատ է զգում իրեն ես կարող եմ ձեզ տուն տանել: Հասնելով տուն նա հասկացավ պատճառը թե ինչու ամուսինը չէր եկել: Ննջարանում նա տեսավ դիմափոշի և շրթներկ։ Նույն պահին ամուսնու հեռախոսին հաղորդագրություն եկավ. — Իմ դիմափոշին ու շրթներկը քո ննջարանում է մնացել: Նա ամուսնուն դուրս արեց տանից: Ամուսինը դատի տվեց ու պահանջեց բնակարանի կեսը: Նա աշխատանքից վերադառնում էր տուն հիաս թափված արցունքները հոսում էին աչքերից:
Ամուսնու նման լկտիությունից գլուխը պտտվում էր: Հանկարծ նրա առաջ կանգնեց նույն տղամարդը, որը կայարանից նրան տուն էր տարել:- Ես տեսնում եմ, որ դուք կրկին դժվարության մեջ եք: Ինչպե՞ս կարող եմ օգնել: Նա պատմեց ամուսնու դա վա ճանության մասին, նաև այն մասին, որ պահանջում է բնակարանի կեսը: -Ես լավ իրավաբան ունեմ։ Նա գործը կվարի այնպես, որ ձեր ամուսինը ոչինչ չի ստանա։ Մեկ ամիս անց դատարանը մերժեց ամուսնու հայ ցը։ -Շնորհակալություն։ Դու պարզապես իմ պահապան հրեշտակն ես: — Գիտե՞ս ինչ։ Ամուսնացիր ինձ հետ. Ես սիրահարվել եմ քեզ առաջին հայացքից։ Շուտով նրանք ընկերների հետ միասին նշեցին իրենց պսակադրությունը: