Ես հորս չեմ տեսել, իմ ներկայությամբ երբեք մամաս հորս մասին չէր խոսում: Ես էլ հարցեր չէի տալիս: Հիշում եմ, երբ մի անգամ հարցրի, մամաս սկսեց ուժեղ լաց լինել: Ու էդ օրվանից ես էլ երբեք հարցեր չտվեցի: Չէի ուզում մորս առանց էլ տ խուր աչքերի մեջ արցունքներ տեսնեի: Ես առաջին կուրսում էի, երբ մամաս մա հա ցավ: Ես չէի ուզում հավատալ, որ կորցրել եմ կյանքիս ամենաթանկ մարդուն: Մորս մա հից հետո մորաքույրս ինձ հանձնեց մորս նամակը:
«Աղջիկս, երբ դու կարդաս այս նամակը, ես արդեն ողջ չեմ լինի: Դու հորդ մասին շատ քիչ բան գիտես: Դա շատ տխ ուր պատմություն էր: Ես չեմ ցանկացել, որ դու քեզ մե ղա վոր համարես: Հայրդ մա հա ցավ՝ փրկելով քո կյանքը: Ես ու հայրդ իրար շատ էինք սիրում: Ես քո հարազատ մայրը չեմ: Քո մայրը մա հա ցել է ծնն դա բերության ժամանակ: Ես ու հայրդ ծանոթացանք, երբ դու ինը ամսական էիր: Ես շատ սիրեցի քեզ: Հայրդ պաշտում էր քեզ:
Մի անգամ դու վա զելով անցնում էիր ճանապարհը: Բեռնատարը մեծ արագությամբ սլանում էր քո ուղությամբ: Հայրդ շտապ հասավ ու քեզ մի կողմ հրեց, բայց ինքը չհասցրեց փրկվել: Մա հ վանից առաջ խնդրեց, որ դու չիմանաս, որ նրա մա հա վան պատճառը դու ես եղել, ինձ էլ խնդրեց քեզ մեծացնել ու սիրել հարազատ դստեր պես: Ես մինչև կյնաքիս վերջին րոպեն պահել եմ խոստումս: Ինձ համար շատ դժ վար էր, ես իմ կյանքից առավել էի սիրում հորդ: Սիրում եմ քեզ աղջիկս»: