Փափուկ բուրավետ և համեղ հաց. Այն առավել ախորժելի է քանի որ ինքներդ կպատրաստեք

Այս բաղադրատոմսով հացը ստացվում է շատ փափուկ, բուրավետ և համեղ։ Այսպիսի հաց ուզում են ուտել բոլորը։ Այն կարելի է ուտել ցանկացած ճաշատեսակի հետ։ Պատրաստումից հետո դուք կստանաք 6 բաժին։ Պատրաստման ժամանակը 120 րոպե։

Բաղադրիչներ՝
-600-650 գրամ ալյուր,

-300 մլ․ ջուր,

-25 գրամ հում խմորիչ,

-3 ճաշի գդալ շաքար,

-2 թեյի գդալ աղ,

-1 ձու,

-1 ճաշի գդալ թթվասեր,

-3-4 ճաշի գդալ բուսական յուղ։

Պատրաստումը
Տաք ջրի մեջ լցրեք խմորիչը, ավելացրեք թթվասեր, շաքար, աղ, ձու և բոլորը լավ խառնել։ Ալյուրը մաղել և ավելացնել հեղուկ բաղադրիչները, հունցել խմոր։ Երբ խմորը կսկսի հավաքվել և կուռի, ավելացրեք բուսական յուղ, մինչև լավ ներծծվի և դառնա միասեռ զանգված։

Խմորը ծածկել սրբիչով և թողնել թաց տեղում մեկ ժամ։ Կամ կարող եք ծածկել փայլաթիթեղով, դնել ջեռոցում, տաքացնելով 50 աստիճանի տակ՝ 1 ժամ։ Դրանից հետո, խմորը դնել յուղապատ կաղապարի մեջ, ծածկել և թողնել հասունանա ևս 30 րոպե։ Եփել 180 աստիճանի տակ 35-40 րոպե։

Հացը պատրաստ է։

Բարի ախորժակ։