Մոտ 6 ամիսա, ինչ նշանվել ենք, բայց իրար 2 տարուց ավելա ճանաչում ենք։ Շատ եմ սիրում նշանածիս, ինքնն էլ ինձա շատ սիրում։ Միշտ իրար լավ ենք հասկացել ու իրար հետ երջանիկ ենք մեզ զգացել։ Երբեք չի եղել, որ իրար չհասկանանք, կամ երկար կռված մնանք։ Շուտով պիտի ամուսնանք, անըդըհատ հարսի շորեր եմ նայում, սանրվածքներ, դիմահարդարում։
Հիմիկվանից նայում եմ, որ իմ սրտի ուզածը գտնեմ։ Անհամբեր սպասում եմ մեր հարսանիքին ու միությանը։ Բայց օրեր առաջ, նենց բանա եղել, որ էս ամեն ինչը ոնց որ փուլ գար գլխիս։ Ինչ որ անանուն կեղծ մեկը ինձ ուղարկեց նշանածիս էս նկարը ու գրել էր, վստա՞հ ես, որ ճանաչում ես նշանածիդ։ Ամբողջ ներաշխարհս խառնվեց իրար։
Լացում էի, ձեռքերս դողում էր։ Չգիտեի ինչ անեի, նշանածիս հետ խոսեի, միևնույնն է մի բան կասեր, որ չհավատամ, էս էջի հետ խոսեի ինչ ասես կասեր։ Մի խոսքով նշանածիս ասեցի կատարվածի մասին։ Ինքն էլ պատմեց ամեն ինչ։Ասեց, որ ուսանող տարիներին հավաքույթների ժամանակ նման ջրիկություններ շատ արել։ Աղջիկներն էլ նկարում էին իրանց։
Ասեց, որ կուրսընկերն ա ու էտ գրողն էլ իր նախկին ընկերուհինա, ով նույն կուրսիցա եղել։ Օրեր առաջ իրան գրել ա, որ ամեն բան անելուա մեզ բաժանի ու խնդրեմ։ Նման ստոր կերպով փորձում էր ուղեղս լցներ։ բայց եթե նշանածիս մոտ շեղումներ լինեին ես դա հաստատ նկատած կլինեի։ Զգույշ եղեք, հիմիկվա աղջիկները ամեն բանի պատրաստ են ընտանիք քանդելու համար։