Կոլումբիայում երեխաները փրկվել են ավիավթարից հետո՝ շնորհիվ ավագ քրոջ, ով իր կրտսեր եղբայրների համար հյուղակներ է կառուցել։ Այս մասին հայտնում է Semana-ն։
Հրատարակության տվյալներով՝ 13-ամյա աղջիկն օգնել է եղբայրներին գոյատևել ջունգլիներում, որտեղ նրանք անցկացրել են 16 օր։ Դպրոցական աղջիկը ճյուղերից ու տերեւներից հյուղակներ է կառուցել՝ դրանք ամրացնելով ռետինե մազակալներով։
Փրկարարները երեխաներին հայտնաբերել են այն բանից հետո, երբ վթարված ինքնաթիռի կողքին տեսել են մրգի մնացորդներ, մանկական սննդի համար նախատեսված տարա և այլ իրեր, որոնք կարող էին օգտագործել տուժածները։
13-ամյա աղջիկն ու նրա 4-ամյա, 9-ամյա և 11 ամսական եղբայրներն այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Cessna 206 ինքնաթիռը վթարային ազդանշան էր տվել մայիսի 1-ին։ Այն հայտնաբերվել է 370 ժամ տևած որոնումներից հետո։ Օդանավում հայտնաբերվել էր օդաչուների և երեխաների մոր դիերը։
Այն բանից հետո, երբ փրկարարները չեն գտել անչափահասներին, որոնողական աշխատանքներ են կազմակերպել։ 16 օր անց ողջ մնացած երեխաներին գտել են ջունգլիներում։