Գաղտնիք չէ, որ օրերը տաքանալուն զուգընթաց ճանճերը ակտիվանում են և դրանք սկսում են անարգել մուտք գործել մեր բնակարանները: Իրականում կարելի է շատ հեշտությամբ դրանցից ազատվել: Ձեզ անհհրաժեշտ կլինի խնձորի քացախ: Խնձորի քացախն իրականում ֆերմենտացված խնձորի հյութ է, որը գրավում է ճանճերին: Եթե քացախին մի քիչ օճառաջուր ավելացնեք, դա մա հա ցու թակարդ կդառնա ճանճերի համար։ 2 բաժակ խնձորի քացախ, 1 ճաշի գդալ հեղուկ օճառ, կերամիկական սպասք, պոլիէթիլենային թաղանթ, դագանակ:
Քացախն ու օճառը խառնեք տարայի մեջ։ Ծածկեք տարայի մակերեսը սննդի թաղանթով: Մի քանի անցք բացեք ատամի չոփիկի օգնոությամբ: Քացախի հոտը նրանց կգրավի և ճանճերը կհայտնվեն ծուղակում: Ճանճերից կարելի է ազատվել նաև մեխակի և կիտրոնի օգնությամբ: Մեխակն այնպիսի հոտ ունի, որին ճանճերը չեն դիմանում։ Կիտրոնի հետ համատեղ դուք ստանում եք բնական վանող միջոց, որն անվտանգ է և արդյունավետ: Ձեզ անհրաժեշտ կլինեն կիտրոններ և մեխակ: Կիտրոնը բաժանեք երկու մասի, եխակները խրեք կիտրոնների մեջ: Կարող եք տեղադրել տան ցանկացած հատվածում: