Բարև բոլորին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «45» համարի ավտոբուսի շոֆերին: Ես 9 ամսական հղի եմ և այսօր այնպիսի բարության ու մարդասիրության հանդիպեցի վարորդի կողմից, որ չեմ կարող լռել: Կանգառում կանգնած էի, մի քիչ վատ էի զգում: Ավտոբուսը մոտեցավ կանգառին, առաջացա, որ բարձրանամ, զգացի չեմ կարողանում, գլուխս պտտվեց: Վարորդը նկատեց, իջավ, կանգառի բուդկից մի շիշ ջուր առավ, տվեց ինձ:
Հետո բոլորին խնդրեց ճանապարհ տալ, ու օգնեց բարձրանամ աավտոբուս: Խնդրեց ուղևորներին տեղ ազատել ու օգնեց նստեմ: Ուղևորները սիրով տեղ տվեցին, մի կին պեչենի հյուրասիրեց, ասեց. Կեր աղջիկս: Գիտե՞ք, էդ պահին սիրտս լցվեց, ու սկսեցի լացել:Էնքան լավ զգացի ինձ: Օտար մարդիկ էին, բայց ինչքան ուշադիր ու հոգատար գտնվեցին:
Երբ պատրաստվում էի իջնել, վարորդը ուղեվարձը չվերցրեց, օգնեց ինձ իջնել: Ինձ մի պահ թվաց, ես երազում եմ:Եթե այս գրառումը կարդում է վարորդը, կամ նրա հարազատները, ապա ես ուզում եմ նրան առողջություն մաղթել, մնալ նույնքան բարի ու մարդասեր: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում նրան: Երանի այսպիսի մարդիկ շատ լինեն: