Պապի ու տատիս ապրել են գյուղում իրանց ամբողջ կյանքում, մեզ էլ մեծացրել ու պահել են, օգնել մեր ծնողներին ինչով որ կարացել են: Էնքան լավ եմ հիշում, որ մենք ամեն անգամ, երբ պետք ա գնայինք գյուղ, էտ օրը տոն էր մեր համար, որովհետև տատիի ու պապիի հետ միշտ ուրախ էր, իրանք էլ ամեն բան մեր սրտով ու ուզածով էին անում:
Կյանքում չենք տեսել, որ իրանք կռվեն իրար հետ ու հենց ինչ որ պահ մեկը մյուսի աչքին չէր էրևում, խառնվում էին իրար: Իրանք իրար գժի նման էին սիրում նույնիսկ օր ծերության ու ոչ դժվարությունները, ոչ էլ տարիքը էչէին փոխում ոչ մի բան:Օրեր առաջ, քաղաքիցգյուղ գնալիս ավտովթարի են ենթարկվել միասին ու մահացել հենց ձեռք ձեռի բռնած: Սա ուժեղ հարված էր բոլորիս համար, բայց մենակ սիրտներս հանգիստ ա էնքանով, որ երկինք գնացին միասին, թե չէ մեկն առանց մյուսի հաստատ չէր դիմանա: Այ էս ա իսկական սերը՝ անշահախնդիր, նվիրված, չնայած բոլոր դժվարություններին: